Բեյոնսեն ամենագեղեցիկն է` People-ի վարկածով

People ամերիկյան հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2012-ի ամենագեղեցիկ կանանց ցուցակը: Պատվավոր առաջին տեղում է երիտասարդ մայր, երգչուհի և «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Բեյոնսեն:

Այս կապակցությամբ երգչուհին ասել է. «Այժմ ես ինձ ավելի գեղեցիկ եմ զգում, քան երբևէ, չէ որ ես նոր կյանք եմ պարգևել: «Սեր» բառը ինձ համար նոր իմաստ է ձեռք բերել»:

Ամերիկյան հրատարակության շապիկը զարդարող Բեյոնսեին հետևում են դերասանուհիներ Սոֆյա Վերգարան և Շարլիզ Թերոնը, ով նունպես վերջերս մայր է դարձել: Ամենագեղեցիկների տասնյակում են նաև Միշել Ուիլյամսը, Քրիսթինա Հենդրիքսը և այս տարվա բացահայտումը` Լիլի Քոլինզը: Տասնյակը եզրափակում է արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը:

Մեկնաբանել