Թողարկվել է ՈՒԵՖԱ EURO 2012™-ի պաշտոնական բջջային ծրագիրը

Թողարկվել է ՈՒԵՖԱ EURO 2012™-ի պաշտոնական բջջային ծրագիրը, որի միջոցով կարելի է ծանոթանալ մեկ ամսից մեկնարկող Եվրո 2012 ֆուտբոլային մրցաշարի մասին տեղեկություններին: Այսօր ՈՒԵՖԱ-ն և EURO 2012™-ի հովանավոր Orange-ը Երևանում ներկայացրել են այս նոր ծրագիրը: Այն հասանելի է iOS, Android, Windows Phone, Blackberry, Bada և Java բջջային օպերացիոն համակարգերի համար և ֆուտբոլասերներին հնարավորություն կտա անվճար թարմ տեղեկություններ ստանալ թիմերի ու մրցաշարի վերաբերյալ, դիտել տեսահարցազրույցներ և վճարովի հիմունքներով ստանալ ֆուտբոլային հանդիպումների վերաբերյալ լուսաբանումներ, վիճակագրական տվյալներ, անհատական հուշում-ծանուցումներ:

Ծրագրում հնարավորություն կա կիսելու EURO 2012™-ի պաշտոնական հավելվածի բովանդակությունը Facebook և Twitter սոցիալական ցանցերում:

Orange-ը տեղեկացրել է, որ ծրագիրը մրցաշարի մեկնարկից առաջ թարմացվելու է՝ համալրվելով նոր հնարավորություններով:

Մեկնաբանել