Լիբերիայի նախկին նախագահին զինվորական հանցագործ ճանաչեցին

Հետաքննությունը պարզել է, որ Թեյլորն ամեն կերպ նպաստել է Սիերա Լիոնեի Հեղափոխական միասնական ճակատի գործունեությանը՝ որպես վճար ահաբեկիչներից ստանալով թանկարժեք քարեր։ Տրիբունալը դրանք «արյունալի ադամանդներ» է անվանել։

64-ամյա Չարլզ Թեյլորը մեղադրվում է 11 կետով, այդ թվում՝ սպանությունների, բռնաբարությունների ու ահաբեկչական գործունեության, ինչպես նաև Սիերա Լիոնեում զինված հակամարտության հրահրման մեջ։ Նրա դատավճիռը հրապարակվելու է 2012թ. մայիսի 30-ին։

Չարլզ Թեյլորը Լիբերիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1997-2003 թթ.։

Մեկնաբանել