Երևանում կանցկացվի «Տղամարդու առողջություն» կոնգրեսը

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 27-ին կմեկնարկի «Տղամարդու առողջություն» 8-րդ կոնգրեսը` «Առողջ տղամարդ-երջանիկ ընտանիք» կարգախոսով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, կոնգրեսի շրջանակներում քննարկվելու են տղամարդկանց հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև կանխարգելման վերաբերյալ  հարցեր` սոցիալական նշանակության տեսանկյունից: Միջոցառումը կմիավորի տարբեր երկրների գիտնականների, բժիշկների, սոցիոլոգների և տարբեր ուղղվածության մասնագետների:

Միջոցառման կազմակերպչական կոմիտեի նախագահն է «Տղամարդու առողջություն» ռուսական հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Արմայիս  Կամալովը: