Nintendo-ն 30 տարում առաջին անգամ վնասներ է կրել

2011-2012 ֆինտարում ճապոնական ընկերությունը կորցրել է 43,2 մլրդ յեն ($530 մլն)։ Համեմատության համար նշենք, որ 2010-2011 տարում Nintendo-ն վաստակել էր 77,62 մլրդ յեն (մոտ $1 մլրդ)։

Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ Nintendo-ի վաճառքները կրճատվել են  36,2%-ով մինչև 647,65 մլրդ յեն։ Հասույթը կրճատվել է, առաջին հերթին, Եվրոպայում և ԱՄՆ-ում 3DS խաղերի վաճառքների կրճատման, ինչպես նաև Wii խաղային սարքերի էժանացման և ուժեղացած յենի ֆոնին։   
Ընթացիկ ֆինանսական տարում, Nintendo-ի սեփական կանխատեսմամբ, շահույթը կկազմի $20 մլրդ։