Հովհաննես Դավթյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում այսօր մեկնրակեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Առաջին օրը տատամի դուրս եկած հայ մարզիկներից ամենահաջողը ելույթ ունեցավ Հովհաննես Դավթյանը:

Մեր ձյուդիստը 1/16 եզրափակիչում հաղթեց ֆինլանդացի Յուհո Ռեյնվոլին, ապա պարտության մատնեց թուրք Իսքանդեր Օսքանողլուին, քառորդ եզրափակիչում Հովհաննեսն առավելության հասավ վրացի Բետկիլ Շուկվանիի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ գտնվեց ուկրաինացի Գեորգի Զանտարայայից և միյան եզրափակիչում զիջեց Ռուսաստանը ներկայացնող Բեսլան Մուդրանովին ու նվաճեց արծաթե մեդալը:

Մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն նազարյանը առաջին իսկ մարտում անակնկալ պարտություն կրեց վրացի Լաշա Շավդատուաշվիլիից և դուրս մնաց հետագա պայքարից:

Նույն ճակատագրին արժանացան նաև մեր աղջիկները Գայանե Հարությունյանն (48 կգ) ու Ժաննա Ստանկևիչը (57 կգ): Գայանեն պարտվեց ֆրանսուհի Լայետիտա Պայեին, իսկ Ժաննան` իսպանուհի Կոնցեպսիոն Բելորինին:

Հայ ձյուդիստներից վաղը պայքարի մեջ կմտնեն Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ):

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել