Հոբելյանին նվիրված հանդիսությունների մեկնարկն ավանդույթի համաձայն կտրվի Երևանում` Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ մայիսի 20-ին, ժամը 12:00, այնուհետև, Թբիլիսիում մայիսի 27-ին: «Վարդատոնի» բացման արարողությանը ողջույնի և գնահատանքի խոսքով հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, բանասիրական գիտությունների պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, աշուղներ` Լեյլին, Ոսկեհուրը և Աստղանուշը: Երաժշտական կատարումներով հանդես կգան Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը , «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլը, Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի կենտրոնի մարիոնետների թատրոնը, մենակատարներ` Մխիթար Քեթցյանը, Թեհմինա Գրիգորյանը, Հովհաննես Մանուչարյանը, Սարգիս Խաչատրյանը, Անանիա Հովսեփյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Արթուր Մնացականյանը, Իրինա Հարությունյանը, Մկրտիչ Աֆրիկյանը և այլոք: Ծրագրում կհնչեն Սայաթ-Նովայի «Քամանչա», «Յիս մե ղարիբ բլբուլի պես», «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Աշխարհս մե փանջարա է», «Բլբուլի հիդ», «Շատ մարթ կոսե», «Դուն էն հուրին իս», «Արի ինձ անգաճ կալ», «Քանի վուր ջան իմ», «Դուն էն գլխեն», «Ուստի կուգաս, ղարիբ բլբուլ», «Յարիս կանչում իմ լալանին», «Ինչ կոնիմ հեքիմ», «Էշխեմեդ» և անմահ այլ ստեղծագործություններ:
«Վարդատոն»` Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին
-
Իրանը Ռուսաստանից պահանջում է չխախտել իր կարմիր գծերը «միջանցքում»
Իրանում դժգոհում են Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցում ռուսական կողմի դիրքորոշումից և հիշեցնում սեփական «կարմիր գծերի» մասին։ Բացի այդ, տարբեր իրանցի պաշտոնյաներ հանդես են եկել համապատասխան հայտարարություններով։ Credits: Ruptly
-
Միջազգային ատյաններից հայցերի հետկանչը վերջնագրի ընդունում կնշանակի Հայաստանի համար
Միջազգային իրավունքը շարունակում է գործել՝ անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե արդյունքները շոշափելի չեն․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Միջազգային քրեական դատարանի հնարավոր վճիռը տեսականորեն չի կարող ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը, բայց նրա որոշումներում տեղ գտած փաստագրումները կարող են արագացնել գործընթացներն այլ դատարաններում, օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։ Գուրգեն Պետրոսյանը վստահ է՝ որևէ դեպքում չի կարելի հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը միջազգային ատյաններից․ դա կնշանակի վերջանգրի ընդունում։
-
Նիկոլ Փաշինյանի սխալ ակնարկը ԱՄՆ-ի՝ Վիետնամից գերիների վերադարձի վերաբերյալ
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ակնարկել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) Վիետնամի պատերազմից հետո ուշ է վերադարձրել իր գերիներին։ Այս մասին վարչապետը հայտնել է՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում հայ գերիների վերադարձի կետի բացակայության մասին հարցին։ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետությունը… Վիետնամի պատերազմը ե՞րբ է ավարտվել, և վերջին գերին Միացյալ Նահանգներ ե՞րբ է վերադարձել։ ԱՄՆ-ի նման պետությունը, որ աշխարհի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, համենայն դեպս, այդ շրջանում, պետությունն էր…»։ #CivilNetCheck-ը ստուգել է վարչապետի այս հայտարարությունը և պարզել, որ այն մոլորեցնող է և սխալ։ […]
-
Հայաստանին պետք է ոչ թե անձերի, այլ քաղաքական մրցակցություն
Կարենա Ավետիսյան Հայկական առցանց տիրույթում հաճախ ենք տեսնում քաղաքական ուժերի, որոնք տարակարծիք մարդկանց պիտակավորում են «թուրքեր», «դավաճաններ» կամ «ռուսական գործակալներ»: Ցանկացած հասարակության բնորոշ է բևեռացման որոշակի աստիճան, բայց երբ այն վերածվում է «մենք ընդդեմ նրանց» տարբերակման, դառնում է թունավոր և ազդարարում է ավելի մտահոգիչ բանի՝ ժողովրդավարական զարգացման հիմնարար խնդիրների մասին։ 2020-2023 թթ. Արցախի կորուստը սասանեց հայերի ազգային ինքնությունը, որն այժմ մեծ ցնցումներ է ապրում՝ կոտրելով կոլեկտիվ բազմաթիվ հիմնարար ընկալումներ։ Նոր ընդհանուր տեսլականի ձևավորմանը զուգահեռ՝ քաղաքական տարբեր ուժեր հետագա իրադարձությունների վրա ազդելու պայքար են սկսել: Նման պահերին տարատեսակ հնարավորություններ են առաջ գալիս, ու տարբեր խմբակցություններ փորձում են նոր մոտեցումներ որդեգրել՝ տեսնելու, […]
-
Գալուզինն ու Քըլըչը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում ընդունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ըստ ռուսական գերատսչության՝ կողմերը սեպտեմբերի 11-ին քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակն ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարը։ Հանդիպմանը Գալուզինն ու Քըլըչը «իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը՝ այդ թվում նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի շրջանակում»։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ որոշված է Թուրքիայում կայանալիք 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը․ «Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»։
-
Ինչպես էր Հայաստանը հայտնվել Պուտինին «ձերբակալելու» հռչակագիրը ստորագրած երկրների ցուցակում
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սեպտեմբերի 6-ին ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են Եվրոպայի խորհրդի հռչակագիրը, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Ավելի ուշ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հերքեցին՝ Հայաստանի՝ հռչակագրին միանալու լուրը, սակայն և՛ հայկական, և՛ ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ փաստաթղթի սկզբնական տարբերակում եղել է Հայաստանը, ապա ստորագրությունը հետ է կանչվել։ #CivilNetCheck-ը դիմել է Լիտվայի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին` հռչակագրի շուրջ ստեղծված խառնաշփոթը հասկանալու համար։ Ինչպե՞ս է Հայաստանի անունը հայտնվել հռչակագրի սկզբնական տարբերակում Սեպտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների […]
-
Բագրատ արք․ Գալստանյանը հանդիպել է երկրորդ և երրորդ նախագահների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, հաղորդում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։ «Սրբազան պայքարի 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վերջինիս գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել»,- նշվում է տելեգրամյան ալիքի հաղորդագրությունում: Տավուշի հատվածում իրականացված սահմանազատման գործողությունների դեմ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի […]
-
Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն ընդամենը 2026-ի նախընտրական քարոզարշավի սկիզբն է
Հայաստանում հասարակական ու քաղաքական մի խումբ գործիչներ նախաձեռնում են հանրաքվեի գործընթաց Եվրամիությանն անդամակցելու կարգախոսով։ Ինչ խոսք, միանգամայն նորմալ է, երբ հասարակությունը կամ երկիրը ձգտում է Եվրամիության անդամակցության, որովհետև այդ անդամակցությունը եվրոպական արժեքների՝ մարդու արժանապատվության ու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության, հանդուրժողականության, արդարության ու խաղաղության մասին է։ Եվրամիությունը նաև տնտեսական ու ինստիտուցիոնալ մեծ հնարավորություն է իր անդամների համար։ Անդամակցած կամ անդամակցել պատրաստվող երկրների համար դա նշանակում է հանրային կառավարման որակի, արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացում։ Դա մեծ հաշվով նշանակում է կյանքի ստանդարտի բարձրացում։ Յուրատեսակ աքսիոմ է, որ աշխարհում անհատն ու հասարակությունները ավելի լավ ու ապահով են ապրում այն երկրներում, որտեղ […]