Երևանում մեկնարկեցին Սանկտ Պետերբուրգի օրերը

Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու ռուս դասական հեղինակների` Ս. Ռախմանինովի, Մ. Գլինկայի, Պ. Չայկովսկու և այլոց ստեղծագրծությունները` պետերբուրգյան աշխարհահռչակ թատրոնների մեներգիչների մատուցմամբ:

Երեկոյի ընթացքում բեմում ելույթ են ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության ժողովրդական և վաստակավոր արտիստներ` բալետային հայտնի կատարումներով: Ընթերցվել են նաև Ս. Եսենինի ստեղծագործություններից: Համերգը եզրափակվել է Մաքսիմ Լեոնիդովի հայտնի ջազբենդի ելույթով:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի Քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Մեկնաբանել