Գվարդիոլան թողնում է Բարսելոնան

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել է չերկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Աղբյուրի տվյալներով` Գվարդիոլան ցանկանում է ժամանակվորապես թողնել մարզչական կարիերան: Գվարդիոլայի որոշումը կհրապարակվի վաղը կայանալիք մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ եվրոպական ԶԼՄ-ները լուրեր տարածեցին, որ «Բարսելոնան» պատրաստ է ընդառաջել Գվարդիոլայի ցանկացած առաջարկին: Նրա ներկայիս պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին:

Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնան» 3-ական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը, 2-ական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի Սուպերգավաթը, 2 անգամ հռչակվել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն և 1 անգամ արժանացել Իսպանիայի գավաթին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել