9 ինքնաբացարկ` վերջին օրով

Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի` ինքնաբացարկի վերջին օրով ինքնաբացարկի դիմումատուներն են Մանուկ Վարդանյանը, Մհեր Համբարձումյանը, Սուսաննա Աբրահամյանը, Մարգարիտ Հակոբյանը, Կարինե Սառիկյանը, Գագիկ Շահնազարյանը, Գրիշա Հովեյանը, Գորիկ Գրիգորյանը. ինքնաբացարկ ներկայացրած 9 թեկնածուներից 5-ը ՕԵԿ-ից են:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ԿԸՀ դիմում ներկայացրած 180 քաղաքացիներից 23-ը հետ են վերցրել փաստաթղթերը: