Կանաչ ամպ` Մոսկվայի վրա

Շատերն անմիջապես հիշել են, որ այսօր չեռնոբիլյան աղետի տարելիցն է, սոց-ցանցերում հայտնվել են բազմաբյուր լուսանկարներ, ու աշխույժ քննարկում է ծավալվել: Այս մասին հաղորդում է Vesti. ru գործակալությունը:

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, սակայն, հանգստացրել է մոսկվացիներին` տեղեկացնելով, որ դա ընդամենը բուռն ծաղկման արդյունք է, և ամեն ինչի մեղավորը կտրուկ տաքացող եղանակն է: Ամպն, ըստ գերատեսչության, վտանգավոր է միայն ալերգիկների, շնչառական և սրտանոթային հիվանդությունների նկատմամբ հակում ունեցողների համար:

Սակայն, անհանգստանալու առիթ, թերևս, կա. եղանակը կանխատեսողները նշում են, որ ամպն առաջիկա օրերին պատրաստվում է մեծանալ, և չեն բացառվում «տաօրինակ տեղումներ» ՌԴ մայրաքաղաքում: