Դիվանագետները կարող են քվեարկել այսօրվանից

Արտերկրում դիվանագիտական առաքելությամբ գտնվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև իրենց ընտանիքների անդամներն ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը կարող են քվերակել on-line ռեժիմով. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքն է մեջբերել «Kavkaz-news»-ը:

Ըստ քվերակության կարգի` յուրաքանչյուր ընտրողի տրվում է հատուկ կոդ, որով քվեարկության ժամանակ իրեն հասանելի է դառնում իր էլեկտրոնային բլանկը` քվեաթերթիկը:

Ենթադրվում է, որ առաջիկայում քվեարկության on-line համակարգից օգտվելու հնարավորություն կունենան ոչ միայն դիվանագետներն ու նրանց ընտանիքները, այլև արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիները. «այդ պարագայում հատկապես անհրաժեշտ է, որ ԿԸՀ-ն կարողանա ապահովել ընտրությունների գաղտիությունը»,- դիտարկում է լրատվամիջոցը:

Մեկնաբանել