Եզրափակիչն իսպանական կլինի. Եվրոպա լիգա

Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:

Հանդիպաման 17-րդ րոպեին Լասկուրայնը բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին Վոլֆսվինկելը կարողացավ հավասարեցնել այն, սակայն 1 րոպե անց Գոմեսը կրկին առաջ մղեց «Ատլետիկին»:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դարպասապահներին մեկական անգամ օգնության հասան դարպասաձողերը: Այդուհետ երկու թիմերն էլ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել պաշտպանությանը, և վտանգավոր պահերը գրեթե բացակայում էին:

Թվում էր` խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ (առաջին հանդիպումն ավարտվել էր նույն հաշվով` հօգուտ «Սպորտինգի»), սակայն 88-րդ րոպեին «Ատլետիկի» առաջատար Ֆերնանդո Լյորենտեն հաշիվը դարձրեց 3:1 ու «Ատլետիկին» դուրս բերեց եզրափակիչ:   

Մյուս կիսաեզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն» «Մեստալիա» մարզադաշտում 1:0 հաշվով պարտության մատնեց «Վալենսիային» և, երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 5:2 հաշվով դուրս եկավ եզրափակիչ:

«Վալենսիան» շատ ակտիվ սկսեց հանդիպումը, սակայն «չղջիկների» գրոհներն իրենց մեջ սրություն չէին պարունակում, իսկ հյուրերի պաշտպանները սառնասիրտ էին գործում: Հանդիպման 60-րդ Ադրիանը առաջ մղեց «Ատլետիկոյին»:

Այդուհետ խաղադաշտում ընդամենը մեկ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ. 75-րդ րոպեին «Վալենսիայի» ֆուտբոլիստները պնդում էին, թե «Ատլետիկոյի» ավագ Տիագուն ձեռքով է խաղացել և 11 մետրանոց էին պահանջում, սակայն մրցավարը տեսավ, որ հենց «Վալենսիայի» ֆուտբոլիստն է ձեռքվ խաղացել և չնշանակեց 11 մետրանոց: Արդյունքում խաղադաշտում քաշքշուկ սկսվեց, որն ավարտվեց Տիագոյի կարմիր քարտով:

«Ատլետիկոն», որն առաջին խաղում հաղթել էր 4:2 հաշվով, հաղթանակ տարավ նաև մրցակցի հարկի տակ և դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Այսպիսով, Մայիսի 9-ին Բուխարեստի «Ազգային մարզադաշտում» Եվրոպա լիգայի 2011/12 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն իսպանական «Ատլետիկն» ու «Ատլետիկոն»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com