Կիևը կեռապատկի սևծովյան գազի արդյունահանումը

Ըստ Բոյկոյի՝ Կիևի համար սեփական գազի արդյունահանման ծավալների մեծացումը առաջնահերթություն է, ինչը հնարավորություն կտա այս էներգակիրով ամբողջությամբ ապահովել Ղրիմը։ Նախարարի խոսքով՝ առաջիկայում Ուկրաինան ավարտին կհասցնի գազի մատակարարման դիվերսիֆիկացման գործընթացը։

Ներկայում Ուկրաինան սպառվող գազի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից։ Կիևը բազմիցս էր հայտարարել ածխաջրածինների մատակարարման դիվերսիֆիկացման իր մտադրության մասին։ Հնարավոր գործընկերների թվում են Թուրքիան, Գերմանիան և Ավստրիան, որոնց հետ բանացկություններ են ընթանում։

Նախօրեին ռուսական «Գազպրոմը» հայտարարել էր, թե մտադիր է ակտիվացնել «Նեֆթոգազ Ուկրաինայի» հետ սևծովյան շելֆի համատեղ շահագործման շուրջ բանակցությունները։ Կողմերի միջև այս մասին համաձայնություն ձեռք էր բերվել դեռ 2007թ., սակայն չէր իրագործվել։,

Ուկրաինան դժգոհ է Ռուսաստանի իրեն վաճառվող գազի համար սահամանված գնից։ Մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ իր երկիրը ռուսական գազի դիմաց տարեկան $3,8 մլրդ է վճարում, և Կիևի համար գազի արդար գինը $250/1000 խմ է։

Մեկնաբանել