Facebook-ն օգտագործողներին կապահովի հակավիրուսային ծրագրերով

Facebook սոցիալական ցանցը հատուկ էջ է գործարկել, որտեղից օգտագործողները կարող են ներբեռնել անվճար հակավիրուսային ծրագրեր 6 ամիս երաշխիքով: Այս մասին Facebook-ը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Facebook-ի նոր էջում ներկայացված են 5 հակավիրուսային ծրագրեր՝ McAfee Internet Security, Microsoft Security Essentials, Norton AntiVirus, Sophos Anti-Virus և Micro internet security: Օգտագործողը կարող է ներբեռնել դրանցից միայն մեկը:

Այս հակավիրուսային ծրագրերի տեղադրումից հետո վնասակար հղումներ այցելելիս, Facebook-ը համապատասխան զգուշացում է ուղարկելու օգտագործողին: Բացի այդ, հակավիրուսային ընկերությունները Facebook-ի անվտանգության էջում տեղադրելու են ուսուցանող նյութեր: