S&P-ն Իսպանիայի վարկանիշը երկու աստիճանով իջեցրել է

S&P-ն հնարավոր է  համարում նաև բյուջետային իրավիճակի վատթարացումը և պետպարտքի մեծացումը՝ պայմանավորված տնտեսական անկմամբ և բանկային սեկտորի թուլացմամբ։  

Ըստ S&P-ի՝ «բացասական» կանխատեսումը նշանակում է, որ առաջիկայում վարկնաիշը կրկին կարող է իջեցվել։

S&P-ի կանխատսման համաձյան՝ 2012թ. Իսպանիայի տնտեսական անկումը կկազմի 1,5%։ Գործակալությունն ավելի վաղ  կանխատեսել էր, որ այս տարի  Իսպանաիայի  ՀՆԱ-ն կաճի 0,3%-ով։

S&P-ի վերանայված կանախտեսման համաձյան՝ 2013թ. տնտեսությունը կկրճատվի 0,5%-ով՝ ավելի վաղ արված 1% աճի փոխարեն։

Ըստ S&P-ի՝ 2012թ. Իսպանիայի բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 6,2% և 2013թ.՝ 4,8%՝ 2011-ի 8,5%-ի համեմատ։ Ավելին՝ խնայողության հիստ միջոցառումները տնտեսության համար կարող են լրացուցիչ ռիսկեր ստեղծել։ Իսպանիայի կառավարությունը մտադիր է բյուջեի պակասուրդը նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 5,3%, ինչը, մի շարք փորձագետների կարծիքով, նրան չի հաջողվի։