Ատլետիկոն կարող է գերազանցել Բարսելոնայի ռեկորդը

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Վալենսիային» հաղթելուց (1:0) հետո Մադրիդի «Ատլետիկոն» կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը` 11-րդ անընդմեջ հաղթանակը տանելով եվրագավաթների խաղարկությունում: Կատալոնացիներն այդ ռեկորդը սահմանել են 2002/03 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում (այն ժամանակ Չեմպիոնների լիգան 2 խմբային փուլով էր անցնում):

«Ատլետիկոն» հաղթարշավը սկսել է Եվրոպա լիգայի խմբային փուլից և մինչև եզրափակիչ դուրս գալը, 11 հաղթանակ է տարել: Մայիսի 9-ին Բուխարեստում կայանալիք եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկին» պարտության մատնելու դեպքում, Դիեգո Սիմեոնեի սաները 12-րդ անընդմեջ հաղթանակը կտանեն և կգերազանցեն «Բարսելոնայի» ռեկորդը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել