Սիրիայի ընդդիմադիրները մայիսին կհանդիպեն Կահիրեում

Համապատասխան պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ։

Սիրիայի ազգային խորհուրդը ներկայում դիտարկում է Սիրիայի արտասահմանյան ընդդիմության խոշորագույն խմբավորման վերակառուցման ու ընդարձակման հարցը։ Նրա մեջ պետք է մտնեն ընդդիմադիր բոլոր շրջանների ներկայացուցիչներն ու հեղափոխականները։ Խորհուրդն այս նպատակով խորհրդատվական հանդիպում է նախապատրաստում ընդդիմության բոլոր ուժերի և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ։

Ապրիլի 26-ին Կահիրեում տեղի է ունեցել ԱՊԼ արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստը, որում կրկին քննարկվել է «սիրիական դոսյեն», ինչպես նաև երկու Սուդանների ճգնաժամը։

Մեկնաբանել