Բայդենը պաշտպանում է Ռուսաստանը Ռոմնիի հարձակումներից

Նրա՝ նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ի՝  անցյալ վերադառնալու և վերջին տարիների բոլոր ձեռքբերումների վերացման սպառնալիք է ստեղծվում։ Այսպիսի տեսակետ է հայտնել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Նյու Յորքի համալսարանի իր ելույթի ընթացքում՝ մեկնաբանելով հանրապետական թեկնածու Ռոմնիի տեսակետը, թե Ռուսաստանը ԱՄՆ-ի թիվ մեկ ռազմավարական թշնամին է, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը։

Ըստ Բայդենի՝ Ռոմնին Սպիտակ տան համար մրցապայքարում ամեն ինչ դիտարկում է «սառը պատերազմի» լույսի ներքո՝ հույսը դնելով ԱՄՆ-ի ժողովրդի «հիշողության համընդհանուր կորստի» վրա։

Փոխնախագահի կարծիքով՝ չպետք է վերադառնալ Ջորջ Բուշ Կրտսերի վարչակարգին բնորոշ այն արտաքին քաղաքակնությանը, որի հետևանքով ԱՄՆ-ը կարող էր միայնակ մնալ։

Բայդենի կարծիքով՝ Օբամայի ճկուն քաղաքականությունը հնարավորություն է տվել ուղղել անցայլի սխալները՝ կայուն հարաբերություններ ստեղծելով գերտերությունների և մի շարք այլ երկրների հետ։