9 հազ․ ամերիկացի զինվոր կլքի Օկինավան

Ամերիկացի զինվորականների ճակատագրի շուրջ պայամանավորվածությունը ձեռք է բերվել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդայի՝ այս կիրակի Վաշինգտոն կատարելիք այցից առաջ։

Ամերիկա-ճապոնական համաձայնագիրը կոչված է Վաշինգտոնում կայանալիք պաշտոնական բանակցությունների մեկնարկից առաջ մասամբ լուծելու երկու կողմերի համար էլ բարդ խնդիրը։

Ըստ համաձայնագրի՝ Օկինավայում կմնա ԱՄՆ-ի մոտ 10 հազ. զինվորական։ Ընդ որում՝ «Ֆուտեմա» ավիաբազայի հետագա ճակատագիրն առայժմ հարցականի տակ է։

Ենթադրվում է, որ ամերիկացի ծովային հետևակները կվերատեղաբաշխվեն հիմնականում Գուամ կղզում, ինչպես նաև՝ Հավայան կղզիներում ու Ավստրալիայում։

Պրեֆեկտուրայի բնակիչներն արդեն երկար ժամանակ է, ինչ պահանջում են հեռացնել «Ֆուտեմա» բազան կղզու հարավի խիտ բնակեցված շրջաններից:

2006թ. Տոկիոն ու Վաշինգտոնը որոշեցին ամերիկյան բազան վերատեղաբաշխել Օկինավայի հյուսիսում, սակայն այս որոշմանը դեմ արտահայտվեցին հյուսիսի բնակիչները, և վերատեղաբաշխման ծրագիրը դադարեցվեց:

Մեկնաբանել