Բեն Լադենի երեք այրին և 11 երեխաները Պակիստանից Սաուդյան Արաբիա մեկնել են հատուկ չվերթով։ Ավելի վաղ որոշվել էր, որ նրանք պետք է ավտոբուսով մեկնեն, սակայն բազմաթիվ մարդկանց ներկայությունը շփոթության մեջ է գցել Բեն լադենի կանանց։
Թիվ մեկ ահաբեկչի ընտանիքը պաշտոնապես ձերբակալվել էր ընթացիկ տարվա գարնանը՝ Պակիստանի միգրացիոն օրենքները խախտելու համար։ 45-օրյա կալանքի ավարտից հետո նրանք արտաքսվել են այս երկրից։
Սաուդյան Արաբիայի ընտրությունը պայմանավորված է հանգամանքով, որ Բեն Լադենի կանայք սաուդցի են։
Հիշեցնենք, որ Բեն Լադենը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից սպանվել է 2011-ի մայիսի 2-ին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում։