Amazon-ի վաճառքներն աճում են, շահույթները՝ կրճատվում

2012թ. 1-ին եռամսյակում Amazon.com Inc.-ի զուտ շահույթը կրճատվել է 35,3%-ով մինչև $130 մլն, ինչը նշանակում է 28 ցենտ՝ մեկ բաժնետոմսի հաշվով։ Նշենք, որ անցած տարի միևնույն ժամանակահատվածում ընկերության համապատասխան ցուցանիշը կազմել է $201 մլն։

Միաժամանակ՝ Amazon-ի վաճառքներն աճել են 33,7%-ով՝ մինչև $13,18 մլրդ՝ 2011թ. 1-ին եռամսյակի $9,86 մլրդ-ի համեմատ։ Amazon.com-ի գործառնական շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 40,3%-ով՝ մինչև $192 մլն։ 2011թ. հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է $322 մլն։

Ներկայում Amazon.com-ի ծառայությունները ներառում են ապրանքների 34 կատեգորիա, այդ թվում՝ էլեկտրոնային գրքեր, էլեկտրատեխնիկա, մանկական խաղալիքներ, սննդամթերք, տնտեսական ապրանքներ և այլն։

Մեկնաբանել