Շերին կողոպտել է նրա օգնականը

Շերի մրցանակներից մեկը`Պղնձե բանալին, որը նա ստացել էր 1990թ., կողոպտիչը որոշել է վաճառել eBay ինտերնետ-աճուրդում: Անհայտ գնորդը վճարել է դրա դիմաց 96 հազար դոլար: Այս մրցանակով Շերին պարգևատրել էր Ադելաիդայի նախկին քաղաքապետ Սթիվ Քոնդուսը` երաժշտարվեստում երգչուհու ունեցած ավանդի համար, ինչպես նաև ի նշան ավստրալիացի երկրպագուների սիրո:

Ադելաիդայի ներկայիս քաղաքապետ Սթիվ Յարվուդը, գողությունից անտեղյակ լինելով, քննադատել է մրցանակը վաճառելու Շերի որոշումը: «Մենք չափազանց վրդովված ենք այն փաստով, որ Շերը որոշել է հարստանալ պետական մրցանակի հաշվին, – ասել է Յարվուդը: – Նա պետք է ամաչի իր արարքից, մի՞թե այդքան փողի կարիք ունի»:

Մրցանակի վաճառքից հետո մի քանի ժամ անց երգչուհին արձագանքել է այս քննադատությանը սոցիալական ցանցի միջոցով: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ «տեղի ունեցածը իրեն նույնպես տխրեցրել է, և նա փորձում է գտնել հանցավորին»: Շերը նշել է, որ բարձր է գնահատում իր մրցանակներից յուրաքանչյուրը և երբեք դրանք չէր վաճառի:

Ավելի ուշ պարզվել է, որ հիմնական կասկածյալը աստղի անձնական օգնականն է, որը մուտք ունի Կալիֆոռնիայում գտնվող նրա շքեզ առանձնատունը:

Մեկնաբանել