Ճապոնիան $124 մլրդ-ով կխթանի սեփական տնտեսությունը

Այս միջոցառումների անհրաժեշտությունը պայմանավորված է հետճգնաժամային շրջանում շարունակվող գնանկմամբ և տնտեսության թույլ վերականգնմամբ։ Ճապոնիայի ԿԲ-ն մտադիր է հասնել տարեկան 1% գնաճի արձանգրմանը, ինչը տնտեսության համար ցանկալի ցուցանիշ է։

Բացի այդ՝ գումարային խթանումները նպատակ ունեն թուլացնել յենը, քանի որ վերջին տարիներին արձնագրվում է դոլարի նկատմամբ պատմական առավելագույն փոխարժեքը։ Ներկայում փոխարժեքը 80,88 յեն/ 1 դոլար է, ինչը 30%-ով գերազանցում է 2008-ի նախաճգնաժամային ցուցանիշը։

Ակնկալվում է, որ 2012-ի առաջին եռամսյակում աշխարհի երրոդ տնտեսության ՀՆԱ-ի աճը անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ կդանդաղի։

Ներկայում Ճապոնիայի բազային տոկոսադրույքը 0-0,1% միջակայքում է։ Չնայած վարկային քաղաքականության աննխադեպ մեղմացմանը և գումարային ռեկորդային խթանումներին՝ Ճապոնիային չի հաջողվում տնտեսական աճի կայուն ցուցանիշներ ապահովել։ Սա, իր հերթին, պայմանավորված է երկրի ժողովրդագրական վիճակով, ինչպես նաև պետպարքտի մեծ ծավալով, որը կազմում է ՀՆԱ-ի 250% և ամենաբարձրն է աշխարհում։

Մեկնաբանել