Սանկտպետերբուրգյան պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Երևանում անցկացվող «Սանկտ Պետերբուրգի օրերի» շրջանակում ՀՀ մայրաքաղաքում գտնվող սանկտպետերբուրգյան պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան`ծանոթանալով վավերագրերին, արխիվային նյութերի ու փաստաթղթերի: Պատվիրակության ղեկավարը` Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, նաև գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Մեկնաբանել