Մերկել․ ԵՄ բյուջետային պակտը չի վերանայվի

«2012թ. մարտի 2-ին Եվրամիության 27 անդամ պետության 25 կառավարության ներկայացուցիչների՝ Բրյուսելում ստորագրած բյուջետային պակտը վերանայման ենթակա չէ»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մերկելը։

Կանցլերի խոսքով՝ հարկաբյուջետային պակտի դրույթները համաձայնեցվել են եվրոպական երկրների առաջնորդների և վավերացվել՝ Հունաստանի և Պորտուգալիայի խորհրդարանների կողմից։

«Շուտով պակտը կվավերացնեն ԵՄ անդամ մյուս պետությունները ևս»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ հիշեցնելով, որ 2012թ․ մայիսի վերջին Իռլանդիայում այս հարցն անգամ հանրաքվեի կդրվեի։ «Այս ֆոնին բյուջետային համաձայնագիրը վերանայման ենթակա չէ»,- հավելել է Մերկելը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը խոստացել էր ընտրվելու դեպքում բարձրացնել բյուջետային համաձայնագրի կետերի վերանայման հարցը։

Հիշեցնենք, որ ԵՄ բյուջետային համաձայնագիրը նախատեսում է միության՝ բյուջետային կանոնները խախտած անդամ երկրների նկատմամբ պատժամիջոցների կիսաավտոմատ կիրառում։ Փաստաթուղթը հրաժարվել էին ստորագրել Չեխիան և Մեծ Բրիտանիան։