Սիրիայի ընդդիմությունն անցել է ահաբակչությունների մարտավարությանը․ ՌԴ ԱԳՆ

«Սիրիայի տարածքում տեղի ունեցող ահաբեկչությունների ձեռագիրը՝ խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերը, քաղաքացիական ենթակառուցվաքծների փլուզումը, հիշեցնում է Իրաքում, Եմենում և այլ երկներում տեղի ունեցածը, որտեղ տեղակայված են «Ալ Կաիդայի» զինյալները»,-ասել է Լուկաշևիչը։ Նրա խոսքով՝ արևմտյան  մի շարք  երկրները զենքով և ֆինանսապես աջակցում են Սիրիայի ընդդիմությանը, ինչը  բարդացնում է խնդրի քաղաքական լուծման ձեռքբերումը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ մյուս կողմից՝  պաշտոնական հաղորդագրությույն է հրապարակել ՝ ըստ որի՝ Սիրիայի հայրենասիրական ընդդիմությունը՝ Սիրիայի Ժողովրդական ճակատը՝ Կադիր Ջամիլի գլխավորությամբ, որն այցով Մոսկվայում է գտնվում,  մտադիր է նպաստել Քոֆի Անանի խաղաղության հաստատման ծրագրին։

Նշենք, որ մայիսի 16-17-ը Կահիրեում՝ Արաբական պետությունների լիգայի կենտրոնակայանում, Սիրիայի ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված համաժողով։

Սիրիայի ազգային խորհուրդը ներկայում դիտարկում է Սիրիայի արտասահմանյան ընդդիմության խոշորագույն խմբավորման վերակառուցման ու ընդարձակման հարցը։ Նրա մեջ պետք է մտնեն ընդդիմադիր բոլոր շրջանների ներկայացուցիչներն ու հեղափոխականները։