Կոնգրեսականները պայքարում են կիբերսպառնալիքների դեմ

Օրինագծի վերջնական հաստատման դեպքում հատուկ ծառայություններին, ինտերնետ պրովայդերներին ու ընկերություններին կթույլատրվի փոխանակվել այն օգտագործողների տվյալներով, որոնք կասկածվում են ինտերնետում հանցագործությունների իրականացման մեջ կամ որոնք օնլայն սպառնալիք են ներկայացնում։

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո կկիրառի օրինագծի նկատմամբ, եթե այն հավանություն ստանա նաև Սենատում։

ԱՄՆ նախագահի վարչակազմում համարում են, որ օրենքը խախտում է «էլեկտրոնային վերահսկողության մասին օրենքի կարևոր դրույթները, մարդու անձնական կյանքի, գաղտնիության իրավունքները, ինչպես նաև նրանց քաղաքացիական ազատությունը»։

Մասնավոր կազմակերպությունները նույնպես քննադատում են օրինագիծը՝ Սենատին կոչ անելով արգելափակել այն։

Օրինագծի հեղինակները, սակայն, վստահեցնում են, որ այս օրենքը ԱՄՆ-ը կդարձնի «ավելի անվտանգ» և կպաշտպանի «ամերիկյան տնտեսությունը օտարերկրյա կիբերսպառնալիքներից»։

Ներկայացուցիչների պալատում օրինագծին կողմ է քվեարկել 248 օրենսդիր, դեմ՝ 168 օրենսդիր։

Մեկնաբանել