Իսպանիայի վարկանիշն էժանացրել է նավթը

Միջազգային վարկանշային Standard&Poor’s (S&P) գործակալության կողմից Իսպանիայի սուվերեն վարկանիշի իջեցումը Եվրոպայում էներգակիրների պահանջարկի նոր մտավախություններ է առաջացրել, հաղորդում է Bloomberg-ը։ Բրիտանական British Petroleum նավթային ընկերության տվյալների համաձայն՝ եվրոգոտու երկրներին բաժին է ընկնում աշխարհում սպառվող նավթի ընդհանուր ծավալի 12%-ը։

Հատկանշական է, որ Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի գինը այսօր՝ Երևանի ժամանակով ժ․ 15։30-ին, կազմել է $104,320/բարել՝ նախորդ օրվա համեմատ արձանագրելով 0,22% անկում։ Brent տեսակի նավթի համապատասխան գինը կազմել է $119,710` նախորդ օրվա համեմատ արձանագրելով 0,18% անկում։

Հիշեցնենք, որ այսօր S&P-ն Իսպանիայի վարկային վարկանիշը նվազեցրել է երկու աստիճանով՝ A-ից մինչև BBB+՝ «բացասական» կանխատեսմամբ, ինչը նշանակում է, որ առաջիկայում վարկանիշը կրկին կարող է իջեցվել։