Հնարավոր է՝ԵՄ-Ադրբեջան գազային բանակցություններն ավարտվեն 2012-ի կեսին․եվրահանձնակատար

Անդրկասպյան գազամուղը Եվրոպա գազի մատակարարման «Հարավային միջանցք» ծրագրի ամենախոշոր նախագիծն է։ 2011թ. սեպտեմբերին Եվրամիության նախարարների խորհուրդը հաստատել է Թուքմենստանի և Ադրբեջանի հետ Կասպից ծովի հատակով գազախողովակների անցկացման շուրջ բանակցություններ վարելու մանդատը։ Այս գազամուղը, որ շրջանցում է  Ռուսաստանը, ԵՄ-ի համար էներգիայի այլընտրանքային աղբյուր է, իսկ Աշխաբադի և Բաքվի համար՝ եվրոպական շուկա  անմիջականորեն դուրս գալու հնարավորություն։ Բացի այդ՝ այս գազախողովակով նախատեսվում է գազ տարանցել Nabucco գազամուղին, որը ռուսական «Հարավային միջանցքի» գլխավոր մրցակիցներից է։

Ռուսաստանի արտգործնախարարությունը իր մտահոգությունն է հայտնել ԵՄ-ի՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ Կասպից ծովի հատակով գազամուղների անցկացման շուրջ բանակցություններ վարելու մտադրության վերաբերյալ, քանի որ հաշվի չի առնված Կասպից ծովի ավազանի շուրջ ստեղծված միջազգային-իրավական և աշխարհաքաղաքական իրադրությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եվրահանձնաժողովի մասնակցությամբ միջկառավարական համաձայանգիր է ստորագրվելու Ադրբեջանի և Թուրքմենստանի միջ, որում ամրագրվելու են «Հարավային միջանցքում» Թուրքմենստանի գազային քվոտաները։

Հատկանշական է, որ Ադրբեջանի Նավթային պետական ընկերության ղեկավար Ռովանգ Աբդուլաևը հայտարարել էր, թե իր երկիրը գործնականում Անդրկասպյան գազամուղին մասնակից չէ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը իր տարածքով գազի տարանցման հնարավորությունը կդիտարկի ԵՄ-ի և Թուրքմենստանի միջև հարցի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումից հետո։