Գվարդիոլան պաշտոնապես հայտարարեց Բարսելոնայից հեռանալու մասին

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հաստատեց, որ ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեռանում է «Բարսելոնայից»: Ռոսելը շնորհակալություն հայտնեց Գվարդիոլային, գրկախառնվեց նրան և ասաց, որ Պեպի ներդրումն ակումբի զարգացման մեջ անգնահատելի է:

Այդուհետ խոսեց նաև անձամբ Գվարդիոլան, ով հազիվ էր արցունքները թաքցնում.

«Ցանկանում եմ` բոլորը հասկանան, որ այս որոշումն ընդունելը չափազանց բարդ էր ինձ համար: Կփորձեմ ներկայացնել` ինչ եմ զգում և հուսով եմ, որ մարդիկ կհասկանան: ներողություն եմ խնդրում վերջին շաբաթներին ստեղծված շփոթության համար:

Ես միշտ կարճ պայմանագրերի կողմնակից եմ եղել: 4 տարին առավելագույնն է, որ մարզիչը կարող է աշխատել միևնույն թիմում: Ակումբի ղեկավարությանը ես աշնանն էի տեղեկացրել իմ որոշման մասին, բայց ֆուտբոլիստներին չէի կարող ասել, քանի որ առջևում կարևոր մրցաշարեր կային:

4 տարի է անցել և բոլորը հոգնել են: Նոր մարզիչ կգա, ով նոր մտաղահացումներ կբերի, ես այլևս չեմ կարողանում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին, ովքեր ամեն ինչ արեցին ակումբի պատիվը բարձր պահելու համար: Շնորհակալ եմ «Բարսելոնայի» ղեկավարությանը. նրանք միշտ ըմբռնումով են մոտեցել իմ որոշումներին»:

Նշենք, որ ասուլիսին ներկա էին նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Վիկտոր Վալդեսը, Խերարդ Պիկեն, Սերխիո Բուսկետսը, Չավին և Սեսկ Ֆաբրեգասը:

2012/13 մրցաշրջանում կատալոնական ակումբը կգլխավորի Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովան:

Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնան» 3-ական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը, 2-ական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի Սուպերգավաթը, 2 անգամ հռչակվել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն և 1 անգամ արժանացել Իսպանիայի գավաթին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել