Հայաստանում բացվել է Կապի թանգարան

Հայաստանում բացվել է կապի առաջին թանգարանը: Այն տեղեկայված է Երևանի Ազատության պողոտայի 24/1 հասցեում:  Թանգարանում ներկայացված են  հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Դրանք հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև իմանալ աղետի գոտում  կապի վերականգնման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրման մասին:   

 «Beeline թիմը ձգտում է հաճախորդներին պարգևել ոչ միայն ուրախ շփում, այլև փորձում է պահպանել  կապի տեխնոլոգիաների զարգացման պատմությունը սերունդների համար: Ես համոզված եմ, որ այս պատմության էջերը մենք կհամալրենք նոր հաջողություններով և ձեռքբերումներով` Հայաստանի հարուստ փորձին ավելացնելով աշխարհի լավագույն երկրների փորձը»,- նշել է «ՎիմեպելԿոմ» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին:

«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով` Կապի թանգարանը հիմնադրվել է  «ԱրմենՏել»-ի կողմից պատմական ժառանգությունը պահպանելու և հեռահաղորդակցության զարգացման պատմությանը ծանոթացնելու նպատակով:  

Մոտ ապագայում «ԱրմենՏել»-ը ծրագրում է բացել  թեմատիկ գրադարան, ինպես նաև կազմակերպել անվճար այցելություններ դպրոցականների և ուսանողների համար: