Անվստահություն Ռումինիայի կառավարությանը

Վարչապետ Միխայ-Ռազվան Ունգուրյանի կառավարությունը աշխատեց ընդամենը երկու ամիս։  Անվստահություն հայտնելու հարցի քննարկման «հեղինակը» հենց Ունգուրյանն է, քանի որ խորհդարանը դեմ էր քվեարկել խնայողության միջոցառումների ծրագրին, որը, իր հերթին, ուղղված էր բյուջեի պակասուրդի նվազեցմանը։

Ռումինիան, որ Եվրամիության երկրորդ ամենաաղքատ երկիրն է, հարկարդրված էր դիմել պետական ծախսերի կրճատամանը ֆինանսական համակարգի կայունացման նպատակով։ Սակայն խնայողության միջոցառումները  բնակչության շրջանում մեծ դժգոհությունների պատճառ էին  դարձել՝ գործազրկության բարձր մակարդակի և տնտեսական անկման պայմաններում։ 

Դեռ հստակ չէ՝ ինչպես կձևավորվի նոր կառավորությունը. պարզ չէ՝ տեղի կունենան արտահերթ ընտրություններ, թե պատգամավորները կփորձեն կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Հատկանաշական է, որ Եվրոպայում արդեն մի քանի տարի շարունակվող պարտքային ճգնաժամի հետևանքով փոխվել են Հուանստանի, Իռլանդիայի, Իտալիայի և Իսպանիայի կառավարությունները։