Ներկայացվել է ԱԳՆ գնահատականը

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ներկայացրել է ԱԳՆ գնահատականը անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Բալայանը նշել է, որ Եվրախորհրդարանի բանաձևերին արձագանքել են Հայաստանի խորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք տարբեր ձևաչափերում համագործակցում են Եվրոպական խորհրդարանի հետ:

«Եվրոպական խորհրդարանը նախկինում էլ Եվրոպական միության գործադիր մարմիններին խորհրդատվական բնույթի առաջարկութուններ պարունակող բանաձեւեր է ընդունել: Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը եղել եւ մնում է նույնը՝ աջակցություն Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Այն բազմիցս արտահայտվել է Եվրոպական միության նախագահի, արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի ու կազմակերպության այլ ղեկավար ներկայացուցիչների կողմից: Այդ դիրքորոշումը համահունչ է Հայաստանի մոտեցումներին»,-ասել է Տիգրան Բալայանը: