ԱՄՆ-ի ՀՆԱ-ն աճել է 2,2%-ով․ նախնական տվյալներ

Bloomberg-ի կողմից հարցված փորձագետները կանխատեսել էին ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 2,5-տոկոսանոց աճ։

2012թ. 1-ին եռամսյակում PCE Core (Personal Consumption Expenditures, Excluding Food & Energy) ինդեքսի աճը, որին ուշիուշով հետևում է Դաշնային պահուստային համակարգը գնաճի ռիսկերի գնահատման ժամանակ, կազմել է 2,1%՝ համընկնելով շուկայի կանխատեսմանը։ Նախորդ եռամսյակում այս ցուցանիշի աճը կազմել էր 1,3%։

Սպառողական ծախսերն ԱՄՆ-ում, որոնց բաժին է ընկնում ամերիկյան տնտեսության 70%-ը, հունվար-մարտին ավելացել են 2,9%-ով՝ կանխատեսված 2,3%-ի փոխարեն։  

Սպառողական ծախսերի զգալի աճից բացի՝ երկրի տնտեսությանն աջակցել է շինարարության ծավալների, ինչպես նաև ավտոմեքենաների արտադրության աճը։

Անցած եռամսյակում ամերիկյան տնտեսության համար բացասական գործոններն էին կառավարական ծախսերի կրճատումն ու ընկերությունների՝ արտադրության մեջ կատարվող ներդրումների աճի տեմպերի դանդաղումը։