Ռուսները նախատեսում են Լուսնի վրա բազա ստեղծել

Ռազմավարության գլխավոր նպատակներից մեկը Ռուսաստանի՝ «Լուսնի ուսումնասիրության առավել կարևոր ուղղություններում» առաջատար դիրքերի զբաղեցումն է։ Ամբողջ ռազմավարությունը բաժանվում է երեք շրջանի՝ մինչև 2015թ., մինչև 2020թ. և մինչև 2030թ.։

«Ռոսկոսմոսում» ակնկալում են, որ 2030-ից հետո դեպի Լուսին թռիչքները կդառնան կանոնավոր, այնտեղ կբացվեն մշտապես գործող կայաններ ու գիտական լաբորատորիաներ։

Տիեզերագնացների թռիչքը դեպի Մարս ռազմավարությունում նույնպես նշված է 2030-ից հետո։