ՏՏ զարգացման խնդիրը` ԱԺ-ում

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդրական բարենպաստ պայմաններով, ինչի պարագայում Հայաստանում կապահովվի  տեղեկատվական հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների զարգացում` հանրապետությունը դարձնելով բարձր տեխնոլոգիական երկիր:

Անդրադարձ է եղել մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման խնդրին, ընկերությունների  ղեկավարների կողմից առաջարկվեց  բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ մարզերում տեխնոլոգիական ընկերությունների շահագրգիռ գործունեության համար:

Քննարկվել են նաև տեխնոլոգիաների կրթության հետ կապված հարցեր:  Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Սամվել Նիկոյանին` Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմնման ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար: Այս մաիսն տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: