«Չբացահայտած Հայաստան». աշխատաժողով Ճապոնիայում

Աշխատաժողովը կայացել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարության, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO), ինչպես նաև Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպության (ROTOBO) աջակցությամբ և նվիրված էր Հայաստանի տնտեսական իրավիճակին, երկրում ձևավորված գործարար մթնոլորտին, գործարարության մշակույթին և ՀՀ կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքիցԼ

Ճապոնիայի կառավարական կազմակերպություններից բացի աշխատաժողովին մասնակցել են ճապոնական խոշոր 50-ից ավելի ընկերությունների, այդ թվում Toyota, Toshiba, Mitsubishi, Kawasaki, Sumitomo, Mizuho, Marubeni, Itochu, Sojitsu-ի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ROTOBO կազմակերպության փոխտնօրեն Ակիրա Հարութան և ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանը: Նա առանձին անդրադարձ է կատարել հայ-ճապոնական տնտեսական համագործակցության ոլորտում ստեղծված իրադրությանը, քննարկել է գործարար կապերն ընդլայնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու և գործակցության հեռանկարային ուղիներ փնտրելու հնարավորությունները: Ելույթին հետևել են քննարկումներն ու կարծիքների փոխանակում:

Մեկնաբանել