Առաջիկա երեկոներին սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ տարածքում ապրիլի 28- ին, 29-ին, մայիսի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 30-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Երևանում ապրիլի  28- ին, 29-ին, մայիսի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18մ/վրկ: 30-ին տեղումների հավանականությունը փոքր է: