Արևաշողում` շուրջ 200 բնակարանամուտ

Նախագահը մասնակցել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանամուտի արարողությանը, այցելել Արևաշող համայնքում բնակարանամուտը տոնող Թադևոսյանների ընտանիքին պատկանող նորակառույց տուն: Թադևոսյանների ընտանիքից բացի, բնակարանների հավաստագրեր են ստացել նաև Արևաշողի ևս 28 ընտանիք, իսկ նույն օրն ավելի ուշ հավաստագրեր կստանան ևս 13 համայնքի 170-ից ավելի ընտանիք:

Նախագահը Արևաշող համայնքում այցելել է համայնքային կենտրոնի շինհրապարակ ևս, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: