Լևոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ` հավասարություն վերջին պարտիայից առաջ

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում շարունակվում է Լևոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ ընկերական հանդիպմումը: 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոնի հետ:

Ողջ խաղի ընթացքում երկու շախմատիստները փորձում էին տարբեր կոմբինացիաներ, սակայն կողմերից ոչ մեկն այդպես էլ չսրեց իրավիճակը՝ կարծես հենց սկզբից համաձայն լինելով խաղաղ արդյունքին։ Այս տուրից հետո դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 2.5-2.5։

Մինչ այժմ կայացած պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

1.Կրամնիկ – Արոնյան` 0:1

2.Արոնյան – Կրմանիկ` 0.5:0.5

3.Կրամնիկ – Արոնյան` 1:0

4.Արոնյան – Կրամնիկ` 0.5:0.5

5.Կրամնիկ – Արոնյան` 0.5:0.5

Նշենք, որ հանդիպումը բաղկացած կլինի 6 պարտիայից: Վաղը կկայանա վերջին տուրը։ Մեր շախմատիստը հաղթելու լավ հնարավորություն ունի, քանի որ խաղալու է սպիտակ ֆիգուրներով։

Մարզական գործընկեր` SportArmenia.com