ԵԱՀԿ-ն դատապարտել է Ադրբեջանի վարքը

Անդրադառնալով ադրբեջանական կրակահերթերին` Սերժ Սարգսյանը նշել է, որ համապատասխան արձագանքը չի ուշանալու:

Ընտրությունները երբեք չեն կարող խոչընդոտել ադրբեջանական կրակոցներին համապատասխան պատասխան տալուն. այսօր նշել է ՀՀ նախագահը:

«Թող ոչ ոք չմտածի, թե կարող է օգտվել մեր երկրում տեղի ունեցող գործընթացներից: Թող ոչ ոք չմտածի, թե` ընտրություններ են, գլուխները խառը կլինի»,- ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհվել են երեք հայ զինծառայող: