Սիրիայում պայթյունները չեն լռում

Ժամեր առաջ Սիրիայի մայրաքաղաքի Մեյդան հատվածում ինքնասպան-ահաբեկիչի պայթյունի հետևանքով զոհվել էր ինը մարդ, տասնյակ վիրավորներ հոսպիտալացվել էին: Պայթյունն իրականացվել էր Զեյն ալ-Աբիդին մզկիթից ոչ հեռու այն պահին, երբ մզկիթից դուրս էին գալիս հավատացյալները:

Արաբական հեռուստաալիքների տեղեկատվության համաձայն` պայթյուններ են հնչել նաև Լատակիա, Ջեբլա, Բանիաս և Համա քաղաքներում: Վիրավորներ կան: