50-ամյա տղամարդը պատանդ է վերցրել չորս հոգու

Լոնդոնի կենտրոնում 50-ամյա տղամարդը պատանդ է վերցրել չորս հոգու: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

The Guardian- տեղեկություններով` տղամարդը հաճախում էր բեռնատար ավտոմեքենա վարելու դասընթացին, սակայն չի կարողացել հաջողությամբ հանձնել քննությունն ու վարորդական իրավունք ստանալ: Այդ ժամանակ նա եկել է կազմակերպության գրասենյակ` Տոտենհեմ-Կորտ-Րոուդ, իր վրա կապել բենզինի տարաներ և սպառնացել, որ կտրաքացնի գրասենյակը, որ իրեն սեփական կյանքն այլևս չի հետաքրքրում, որ իրեն ոչ ոք չի հետաքրքրում, և պատրաստվում է բոլորին պայթեցնել:

Նշում են, որ նա պահանջել էր, որ կազմակերպությունն իրեն վերադարձնի դասընթացի համար վճարած գումարը:

Ոստիկանությունը տեղ է հասել, երբ մարդն սկսել է դես ու դեն շպրտել ընկերության համակարգիչները, կահույքը, փաստաթղթերը: Շրջակա կառույցներից տարհանվել են հարյուրավոր մարդիկ:

Այս պահին տարածքը շրջափակված է ոստիկաններով, հանցագործի հետ բանակցում են: Որոշ ականատեսներ նշում են, որ Տոտենհեմ-Կորտ-Րոուդում լսվել են կրակոցներ: Որոշ տվյալների համաձայն` մոտակա կառույցների տանիքներին տեղակայված են դիպուկահարներ: Այնուամենայնիվ, ոստիկանությունը հայտարարել է, որ այս դեպքը ահաբեկչական գործողություն չէ:

Մեկնաբանել