Մեդվեդևը փորձում է թեթևացնել գործարարների կյանքը

Ըստ rbc.ru-ի` հանձնարարականներից ամենագլխավորը ՌԴ օրենսդրական փոփոխության նախաձեռնությունն է, որով կառավարությունը հնարավորություն է ունենալու թույլատրել, որ հաշվապահական սխալների համար պատասխանատվության չենթարկվեն կազմակերպության համապատասխան դեմքերը, եթե նրանք որոշակի ժամկետում ինքնակամ վերացնեն իրենց սխալները. սա կիրառելի կլինի այն դեպքերում, երբ նշված տնտեսական իրավախախտումն արձանագրված լինի առաջին անգամ:

Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը և Էկոնոմիկայի զարգացման նախարարությանը հանձնարարվել է անցկացնել երկրի տնտեսական մրցակցության մասին ամենամյա հետազոտություն և հրապարակել արդյունքները:

Մեկնաբանել