Օբաման Իրանին պայմաններ է առաջարկում

Ըստ Lenta.ru-ի Բարաք Օբաման Իրանին կթույլատրի մինչև 5% ուրան հարստացնել, եթե երկրի ղեկավարությունը համաձայնի թույլ տալ, որ իր ատոմային կայաններն այցելեն և մշտական ու անսահմանափակ հսկողություն իրականացնեն միջազգային վերահսկիչները:

Los Angeles Times-ը նշել է, որ ԱՄՆ-ը քննարկում է նման փոխհամաձայնության հնարավորությունը, քանի որ մտահոգ է, որ հերթական անգամ Ստամբուլում ապրիլի 14-ին սկսված բանակցություններն իրանական ատոմային ծրագրերի մասով կարող են ձախողվել: Ամերիկյան դիվանագետները ենթադրում են, որ Թեհրանը երբեք չի համաձայնի լիովին հրաժարվել ուրան հարստացնելու ծրագրից, իսկ համաձայնության բացակայությունը այդ հարցում կարող է հասցնել ռազմական բախման:

Դրա հետ միասին ԱՄՆ նախագահի գրասենյակի առաջարկը կարող է ընդունվել լուրջ հակադարձումներով` ինչպես ԱՄՆ կոնգրեսում, այնպես էլ Իսրայելի ղեկավարության կողմից:

Այս պահին Իրանի գիտնականները կարող են ուրան հարստացնել մինչև 20%: Ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ է 90% հարստացված ուրան:

Մեկնաբանել