Դնեպրոպետրովսկի պայթյուններից վիրավոր է երկու հայ երեխա

Հիշեցնենք, որ երեկ Դնեպրոպետրովսկում որոտացել էր չորս պայթյուն, որոնց արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել 29 մարդ:

Դնեպրոպետրովսկի դատախազությունը գործ է հարուցել «ահաբեկչական ակտ» հոդվածով, իրավապահ մարմիններն ուժեղացրել են քաղաքի պահպանությունը և հսկում են հասարակական վայրերը, ավելացվել է զինուժը: Նաև, ավելացվել է պահպանությունն Ուկրաինայի բոլոր մարզկենտրոններում և Կիևում:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ի Դնեպրոպետրովսկի գլխավոր տեղամասի պետ Վիկտոր Բաբենկոն, նոր պայթյունների վտանգ Դնեպրոպետրովսկում չկա:

Մեկնաբանել