Մոնիկա Սամաանը սալմոնելյոզով հիվանդացել է Սիդնեյ քաղաքի մոտակա KFC ռեստորանում 2005թ մի փոքր կտոր հավի միս ուտելու արդյունքում. հաղորդում է BBC-ն:
Հիվանդությունից նա կաթվածահար է եղել, կորցրել խոսելու և ամբողջ կյանքում գամված է լինելու հաշմանդամի սայլակին:
KFC-ից հայտնել են, որ «խորապես հիասթափված են», որ դատարանն այդպիսի որոշում է կայացրել, և պիտի դիմեն վերաքննիչ:
Ավստրալիական Նոր Հարավային Ուելսի գերագույն դատարանը հաստատել է, որ KFC ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները երեխայի բուժման և խնամքի մասով և հասցված վնասը գնահատել է ավստրալիական $8մլն (ամերիկյան $8,3մլն):
Ընտանիքի փաստաբան Ջորջ Վլախակիսը հայտարարել է, որ տուժվածի հարազատներն այս դատավճիռն ընդունել են թեթևության զգացումով: