Սիրիայում ապստամբները շարունակում են հանձնվել

Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդի խոսքով, ապրիլի 12-ից սկսած՝ խաղաղ կարգավորման պայմանավորվածությունը 1300 անգամ խախտվել է զինված խմբավորումներին կողմից:

Միաժամանակ, CNN-ն էլ հաղորդում է, որ ըստ Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունների, ապրիլի 16-ից՝ դիտորդների առաջին խմբերի ժամանման պահից սկսած, կառավարական զորքերի բացած կրակի արդյունքում 462 մարդ է զոհվել, այդ թվում` 34 երեխա: