Ընտրակաշառք տալու համար նախատեսված է 3-5 տարվա ազատազրկում

ՀՀ դատախազության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  հանրային իրազեկման թերթիկներ կտրամադրի շահագրգիռ բոլոր կողմերին՝ հասարակական կազմակերպություններին, պատգամավորի թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, ովքեր պատրաստակամ են աջակցել  ընտրակաշառքի դեմ պայքարին և ընտրողների իրավագիտակցությունը բարձրացնելու միտված տեղեկատվական  թերթիկների տարածմանը:

Բոլոր շահագրգիռ կողմերը յուրաքանչյուր աշխատանքային օր կարող են այցելել ՀՀ գլխավոր դատախազություն` թերթիկների որոշակի խմբաքանակ ստանալու համար: